National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.11.2022
Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում 2023 թ. փետրվարի մեկից կենսաթոշակն ու նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու են միայն բանկերի միջոցով
1 / 5

Գործադիրն առաջարկում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.` մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ կենսաթոշակների, նպաստների ու պետության կողմից վճարվող այլ գումարների համար հատուկ նպատակով բացված սոցիալական էլեկտրոնային փողի հաշվին միջոցները կանխիկացնելու հնարավորության դադարեցման անհրաժեշտությամբ: Սոցիալական էլեկտրոնային փողերին վերաբերող կանխիկացման բացառությունները գործելու են մինչեւ 2023 թ. փետրվարի մեկը:

2021 թ. հուլիսի 1-ից կենսաթոշակների եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում: Փոխնախարարի խոսքով նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաեւ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների համար:

«Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող այս փոփոխությունները քննարկվել են ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում:

Դավիթ Խաչատրյանը պարզաբանել է, որ ազգային օպերատորն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ կարող է վճարել մինչեւ 2023 թ. փետրվարի մեկը:

Փոխնախարարն անդրադարձել է պատգամավոր Զարուհի Բաթոյանի` նոր կարգավորումների գործարկման դեպքում հնարավոր տեխնիկական խնդիրների առաջացման հարցին: Ըստ նրա` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում հունվարի մեկից նման խնդիր չի լինելու:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին ի պատասխան` Դավիթ Խաչատրյանը տեղեկություններ է փոխանցել անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակառուին ու նպաստառուին տրվող հետվճարի ծրագրի վերաբերյալ:  Նրա համոզմամբ առաջին ամսից դրական դինամիկա է արձանագրվել, հոկտեմբերի վերջի տվյալներով անկանխիկ գործառնություններն այսպիսի քարտերով շուրջ 1.8 մլրդի է հասել: «Մենք որոշել ենք, որ պետք է երկարաձգենք ծրագիրն առնվազն 2023 թ. գոնե վեց ամսով»,- ասել է նա:

Գեւորգ Պապոյանն ընդգծել է, որ, ցավոք, ոչ բոլոր բանկերն են միացել ծրագրին, հետեւաբար ոչ բոլոր կենսաթոշակառուներն են օգտվում այդ հնարավորությունից: Նա կարեւորել է այն փաստը, որ հետվճարի 50 տոկոսը պետությունն է վճարում, մյուս 50 տոկոսը` բանկերը: Ըստ պատգամավորի` սա պետության եւ բանկային համակարգի համատեղ աշխատանքի արդյունքն է` ի շահ քաղաքացիների:

Ծրագրին միացել են Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ բանկը եւ ՎՏԲ Հայաստան բանկը, որոնք ծածկում են դաշտի 60 տոկոսից ավելին: Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` փոխնախարարը նշել է, որ մինչ ծրագիրը սկսելը, անկանխիկ եղանակով քարտերի միջոցով վճարումներ ստանում էր 389.000 շահառու, այսօր 415.000-ը գերազանցում է: Ըստ նրա` այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության մասին: Գնահատվել է ծրագրին միացած բանկերի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հրատապ օգնության տրամադրման հնարավորություններին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է պատգամավոր Գայանե Եղիազարյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am